«ԲԱՅԱԶԵՏ» ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՑԵՌՆ1877 թ. հունիսի 6 - ին քաղաք - ամրոց ԲԱՅԱԶԵՏԻ պատերը ցնցվեցին օսմանների հուժկու հարվածներից: Բայց քաղաքը կանգուն մնաց: Կանգուն մնաց, որպեսզի ցույց տա հայ և ռուս ժողովուրդների միահամուռ ուժն ու ոգու տոկունությունը: Կանգուն մնաց, որպեսզի փրկի բնաջնջումից հայ մշակույթի դարերի խորքից եկող գոհարները: ԲԱՅԱԶԵՏ քաղաք - ամրոցը դարձել է մեր ԿՈՆՑԵՌՆԻ տարբերանշանը, քանի որ մենք հոգում ենք հայ մշակույթի պահպանման մասին և ցանկանում ենք հասցնել նրա անգին գանձերը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին և բոլոր նրանց, ում հետաքրքիր է անհիշելի ժամանակներից եկած և մինչև օրս պահպանված նրա պատմամշակութային հզոր ժառանգությունը: ԿՈՆՑԵՌՆԻ գործունեության կազմակերպման բացառիկ ձևը հնարավորություն է տալիս մեզ իրականացնել հայ մշակույթի համակարգված առաջխաղացումը Պերմի Երկրամասում: «ԲԱՅԱԶԵՏ» ԿՈՆՑԵՌՆԸ իր գործունեությունը սկսել է 2005 թվականի փետրվարի 1 - ին: Մինչև կոնցեռնի պաշտոնական բացումը անց են կացվել Պերմի և Երկրամասի շուկայի նման կազմակերպություններով հագեցվածության վելուծությանը ուղղված աշխատանքներ: Ստացված տվյալների հիման վրա որոշվել է իրականացնել մի շարք նախագծեր, որոնք կունենային պահանջարկ ու հետաքրքիր կլինեին մեր քաղաքի բնակիչներին: Այսօր մեր ԿՈՆՑԵՌՆԻ գործունեությունը միավորում է այնպիսի ուղղություններ, որպիսիք են Դեկորատիվ քարի արտադրությունը, շինարարություն և վերանորոգում, տարածքի բարեկարգում, պատերի գեղարվեստական նախշազարդում, ճարտարապետական և բնապատկերային ոճավորում և ձևավորում, տուրիզմը Հայաստանում, ռեստորանային, շոու բիզնես, Հայաստանի մասին տեղեկատվական նյութերի և հուշանվերների տարածմանը ուղղված գործունեություն: Մեր նպատակը ոչ միայն բոլոր ցանկացողներին Հայաստանի կուլտուրայի և մշակույթի հետ ծանոթացնելն է, այլ նաև նրանց մեր ռեսուրսներից օգտվելու լայն հնարավորություն տալը: Այդ նպատակով էլ առաջարկում ենք առավելագույնս մատչելի գներ մեր բոլոր ծառայությունների համար: |
Լուրեր Հայաստանից09.01.2012 18:58 14.11.2011 21:40 Հայկական գրադարանը հրաժարվում է հանձնել «Դոկտոր Մահի» նկարած 17 նկարները21.10.2011 21:17 Հայկական գրադարանն ու Ամերիկյան թանգարանը հրաժարվում են հանձնել հայտնի բժիշկ Ջեք Կևորկյանի - «Դոկտոր Մահի» նկարած կտավները: Կտավները նկարված են Կևորկյանի արյունով: Դրանք և նրա անձնական իրերի որոշ մասը աճուրդի են դրվելու Նյու Յորքում: Հնդկաստանում գիտնականները հաշվարկել են մոտ 4000 հայկական հուշարձաններ13.03.2011 23:03 2011 թվականի փետրվարի 8 - ից սկսած «Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի» աշխատակիցները, Սամվե Կարապետյանի գլխավորությամբ, այցելել են Հնդկաստանի այն բնակավայրերը, որտեղ ի վերուստ հայ բնակչություն է եղել: |
||
Ռեստորան և սրճարան
|
Արտադրամաս
|
Տուրիզմ
|
Հայաստանի պատմություն
|
| Ռեստորան և սրճարան | Արտադրամաս | Տուրիզմ | Հայաստանի պատմություն | ||
«ԲԱՅԱԶԵՏ»ռեստորանում և սրճարանում Դուք կարող եք ոչ միայն համեղ ճաշել կամ ընթրել,այլ նաև լավ ժամանց անց կացնել:Ձեզ կհիացնեն ոչ միայն հայկական ուտեստների բազմազանությունն ու յուրահատկությունը,այլ նաև եվրոպական խոհանոցի ուտեստները,որոնք պատրաստված են մեր խոհարարների փորձառու և հմուտ ձեռքերով:Ձեր փոքրիկներն ըստ արժանվույն կգնահատեն ռեստորանի քաղցր ճաշացանկը-հայկական փքաբլիթներ,փախլավա,անուշեղեն և այլն:. «ԲԱՅԱԶԵՏ»ռեստորանում և սրճարանում Դուք կարող եք նաև կազմակերպել զանկացած տոնակատարություն,հարսանիք կամ երեխայի ծննդյան օր,իսկ մեր զվարճալի ծրագրերը Ձեր տոնը կդարձնեն հիրավի վառ և անմոռանալի: |
|||||
«ԲԱՅԱԶԵՏ» արտադրամասն արտադրում է բարձրորակ արհեստական քար, որը կարելի է օգտագործել ինչպես արտաքին երեսապատման, այնպես էլ գրասենյակների և բնակելի տների ներքին հարդարման համար: Արհեստական քարի առավելությունը կայանում է նրանում, որ այն շատ կարծր է, օգտագործման համար բավականին հարմար և ունի բնական քարին հատուկ գեղեցկություն և հմայք: Իսկ գույների հարուստ տեսականին օգնում է առանց դժվարության ընտրել զանկացած հարդարանքին հարմար քարի տարբերակ: |
|||||
«ԲԱՅԱԶԵՏ» տուրիստական գործակալությունը զբաղվում է դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր տուրիստական ճանապարհորդությունների կազմակերպմամբ և իրականացմամբ: Մենք միշտ հետազոտում ենք երկրի ճանապարհորդական շուկան, որպեսզի մեր հիմնական և հնարավոր հաճախորդներին առաջարկենք հաճելի շրջագայություններ, որոնք կբավարարեն նույնիսկ ամենաբարձրաճաշակ հաճախորդի բոլոր պահանջները: Իմացողական հանգստի սիրահարներին մենք առաջարկում ենք հետաքրքրաշարժ շրջագայություններ Հայաստանի պատմա - մշակութային հուշարձաններով, իսկ առողջությունն ամրապնդել կամեցողներին - հանքային ջրերով հարուստ ամենալավ հանգստավայրերը, որտեղ ոչ միայն առողջական խնդիրներից կազատվեք, այլ նաև կստանաք անմոռանալի տպավորություններ: Բացահայտեք Ձեզ համար Հայաստանի բազմադարյան հմայքը «ԲԱՅԱԶԵՏ» տուրիստական գործակալության հետ: |
|||||
«ՊԱՏՄԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» բաժինն առաջարկում է Ձեզ ծանոթանալ Հայաստանի - հնագույն քրիստոնեական պետության, պատմության և մշակույթի հետ: Մեր կայքի էջերում Դուք կարող եք իմանալ հայ ժողովրդի հնագույն սովորույթները, հայկական գրերի ստեղծման պատմությունը, հայկական եկեղեցու կրոնական արարողություններն ու ազգային տոները: Ձեզ համար գործում է հայկական հուշանվերների, երաժշտական և տեսահոլովակների, հայկական գրքերի և ամսագրերի, ինչպես նաև հայտնի ֆիլմերի առցանց: Ի շնորհիվ մեր լուսանկարների հավաքածուի, Դուք կարող եք հիանալ Հայաստանի ճարտարապետական կոթողների գեղեցկությամբ և տեսքով: |
|||||